Հիմա 147  հյուր և 1 գրանցված են օնլայն

contact 1 min093 33 73 94                                                    
email min  info@mathnet.am                                                
gre sat
Առաջարկվող լաբորատոր աշխատանքները ներկայացնում են մաթեմատիկայի ու երկրաչափության ուսումնասիրման ու դասավանդման համար GeoGebra ծրագրի կիրառման տարբեր հնարավորությունները:
Լաբորատոր աշխատանքների մի մասի GeoGebra ֆայլերը կան գրքին կից լազերային սկավառակում, մյուսները պետք է Դուք ստեղծեք, քանի որ տարբեր մարդիկ տարբեր քայլեր ու ճանապարհներ կընտրեն այդ աշխատանքներն անելու համար:

 
10.1 Հայտնաբերենք մինչև անցնելը
Այս կետի լաբորատոր աշխատանքները նախատեսված են առաջիկա դասերին անցնելիք օրինաչափությունների փորձնական հայտնաբերման համար:
Մաթեմատիկայի դասավանդման փորձ ունեցողները կհամաձայնեն, որ դասական ապացույցն աշակերտների ճնշող մեծամասնությունը համարում է տհաճ ու անհասկանալի մի գործողություն: Անհասկանալի են ոչ միայն ապացույցների քայլերը, այլ նաև դրանց իմաստն ու նշանակությունը:
Եթե դրան ավելացնենք հանրահայտ Դ.Պոյայի այն միտքը, որ որևէ բան ուսումնասիրելու լավագույն ձևը այդ բանն ինքնուրույն հայտնաբերելն է, ապա պարզ կդառնա այսպիսի լաբորատոր աշխատանքների դերն ու նշանակությունը:
Այս կետի լաբորատոր աշխատանքները նույն հաջողությամբ կարող են տեղափոխվել հաջորդ կետ և հակառակը:
Գերադասելի է, որ այդ կետերի լաբորատոր աշխատանքների մոդելները կառուցեն աշակերտները, բայց գլխավորն այն է, որ նրանք իրենց փորձով համոզվեն, որ տեղի ունեն այդպիսի օրինաչափություններ:

Լաբորատոր աշխատանք 1. Եռանկյան անկյունների գումարը
Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրամաններից ու մուտքագրումներից:
 
24 min

Բազմանկյուն

  ABC

Գրություն

46 min

Անկյուն

  14 min

Տեղաշարժեմ

Կառուցման քայլերը

  1. Կառուցեք ABC եռանկյուն:

Հիշեցում: Գագաթներն ընտրեք շարժվելով ժամսլաքի հակառակ ուղ­ղու­թյամբ:

  1. Չափեք եռանկյան անկյունները:

Հիշեցում: Ընտրեք Անկյուն գործիքը և քլիկ արեք եռանկյան ներքին տիրույթում:

  1. Մուտքագրեք σ=α+β+γ:
  2. Ստեղծեք գրություն` Եռանկյան անկյունների գու­մարը = և Օբ­յեկտներից ընտրեք σ-ն:
Շարժեք եռանկյան գագաթները և հետևեք անկյունների գումարին:
104 min
 

Լաբորատոր աշխատանք 2.  Գծային ֆունկցիայի պարամետրերը

Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրա­ման­նե­րից ու մուտքագրումներից:
 
51 min

Սողնակ

  40 min

Երկու օբյեկտների  հատումը

 

y = m x + b ուղիղ

  105 min

Ուղղի թեքություն                                    

 

a=y(A)

  ABC

Գրություն

 

ՀատմանԿետ [a, yԱռանցք]

  14 min

Տեղաշարժեմ

 

Կառուցման քայլերը

  1. Մուտքագրեք y = 0.8 x + 3.2 ուղիղը:

Առաջադրանք 1: Տեղաշարժեք ուղիղը: Դրա համար Տեղաշարժեմ ռեժիմում (14 min), Օբյեկտների վահանակում ընտրեք ուղիղը և օգտվեք ստեղնաշարի    վերև (↑),ներքև (↓), ձախ (→), աջ (←) կոճակներից: Ո՞ր մեծությունը կարող եք փոխել դրանցով:

Առաջադրանք 2: Մկնիկով տեղաշարժեք ուղիղը Կտավի վրա: Ի՞նչ ձևափոխությունների կարող եք ենթարկել ուղիղն այդ եղանակով:

  1. Ջնջեք ուղիղը: Ստեղծեք m և b սողնակները:
  2. Մուտքագրեք՝ ուղիղ: y = m x + b:

Հիշեցում: Արտադրյալի մուտքագրման համար չմոռանաք օգտա­գոր­ծել աստղանիշ կամ պրոբել:

  1. Նշեք ուղղի և y-ների առանցքի հատման A կետը:
    Հուշում: Օգտագործեք Երկու օբյեկտների հատումը գործիքը՝ 40 min  կամ  Հատում [ուղիղ, yԱռանցք] հրամանը:
  2. Ուղղի թեքություն գործիքի` 105 min օգնությամբ ցույց տվեք ուղղի թե­քությունը:
  3. Մուտքագրեք՝ a=y(A):
  4. Ընտրեք Գրություն գործիքը և քլիկ արեք Կտավի վրա: Բացվող պատուհանում ոչինչ մի գրեք ու Օբյեկտներից ընտրեք a-ն: Աջ քլիկ արեք այդ գրության վրա և Դիրք ներդիրում ընտրեք A կետը:
106 min

Փոխեք սողնակների արժեքները և համոզվեք, որ միշտ թեքությունը համընկնում է m պարամետրի արժեքի հետ, իսկ A կետի y կոոր­դի­նատը` b պարամետրի արժեքի հետ:

 

Լաբորատոր աշխատանք 3. Մեծագույն մակերես ունեցող ուղղանկյունը

Ունենք a երկարությամբ թել, որից պետք է պատրաստել ուղղան­կյուն: Ուղղանկյան կողմերի ի՞նչ հարաբերության դեպքում այդ ուղ­ղան­կյան մակերեսը կլինի մեծագույնը:

Այս աշխատանքն անելու համար օգտվելու եք հետևյալ գոր­ծիքներից, հրա­մաններից ու մուտքագրումներից:

 

a=10

   

A=(b,c)

51 min

Սողնակ

  43 min

Ուղղահայաց ուղիղ

30 min

Տեղաշարժեմ գծագիրը

   

B=(2.5,0)

 

c=b*(5-b)

     

Կառուցման քայլերը

  1. Գործարկեք GeoGebra-ն, Ենթաբաժիններից ընտրեք Հանրա­հա­շիվ և գրաֆիկներ:
  2. Ցույց տվեք կոորդինատային առանցքները (Կտավի վրա աջ քլիկ→Առանցքներ):
  3. Մուտքագրեք՝ a=10: Սա կլինի թելի երկարությունը:
  4. Ստեղծեք 0-ից 5 միջակայքում 0,1 քայլով b սողնակ և այն տե­ղադ­րեք կոորդինատային երկրորդ քառորդում:
  5. Տեղաշարժեմ գծագիրը գործիքով կոորդինատների սկզբնա­կե­տը տե­ղափոխեք Կտավի ներքևի ձախ ան­կյան մոտ:
  6. Մուտքագրեք՝ c=b*(5-b), հետո՝ A=(b,c):
  7. Աջ քլիկ արեք A կետի վրա և ընտրեք Հետք է թողնում:

Հետքն ունի որոշակի առանձնահատկություններ.

  • Հետքը ժամանակավոր է: Թարմացման (մենյու Տեսք→Թար­մացնեմ) դեպքում այն անհետանում է:
  • Հետքը չի կարող պահվել և չի արտացոլվում Օբյեկտների վա­հանակում:
  • Հետքը մաքրելու համար կա­­րող եք օգտվել նաև ստեղ­նա­շարի Ctrl + F կոճակներից:
  1. Մուտքագրեք՝ B=(2.5,0) կետը:
  2. Կառուցեք B կետով անցնող ու x-երի առանցքին ուղղահայաց ուղիղ:
  3. Աջ քլիկ արեք սողնակի վրա և ընտրեք Անի­մացիա:
107 min
Պատասխանեք վերևում առա­ջա­դրված հարցին:
 
10.2 Ցուցադրենք արդեն անցածը

Այս կետի լաբորատոր աշխատանքները նվիրված են արդեն հայտնի գիտելիքների վիզուալիզացիային:


Լաբորատոր աշխատանք 4. Զուգահեռագծի հատկությունները
Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից:

15 min

Հատված

  121 min

Հեռավորություն, երկարություն, պարագիծ

91 min

Զուգահեռ ուղիղ

  14 min

Տեղաշարժեմ

40 min

Երկու օբյեկտի հատումը                        

     

Կառուցման քայլերը

  1. Կառուցեք AB հատված:
  2. Կառուցեք BC հատված (C-ն չի պատկանում AB ուղղին):
  3. C կետով տարեք AB-ին զուգահեռ ուղիղ:
  4. A կետով տարեք BC-ին զուգահեռ ուղիղ:
  5. Ստացեք c և d ուղիղների հատման D կետը:
  6. Չափեք AB, BC, CD և AD հատվածների երկարությունները:

Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը և համոզվեք, որ ստացված բոլոր զուգահեռագծերում հանդիպակաց կողմերը հավասար են:

  1. Չափեք զուգահեռագծի անկյունները:

Հիշեցում: GeoGebra-ն անկյունը միշտ չափում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ:

Առաջադրանք: Շարժեք A, B, C կետերը և համոզվեք, որ ստացված բոլոր զուգահեռագծերում հանդիպակաց անկյունները հավասար են:

108 min

Լաբորատոր աշխատանք 5. Գրաֆիկի շոշափողը և նրա թեքությունը

Լաբորատոր աշխատանքը նվիրված է տեսությունից հայտնի հե­տե­վյալ օրինաչափության վիզուալիզացիային. f(x) ֆունկցիայի գրաֆիկի x0 աբսցիս ունե­ցող կետում տարված շոշափողի անկյունային գործա­կիցը (թեքու­թյունը) հավասար է \(f'({x_0})\):

Այս աշխատանքում օգտվելու եք հետևյալ գործիքներից, հրաման­նե­րից ու մուտքագրումներից:

 

f(x) = x^2/2 + 1

   

g(x)=Ածանցիալ (f)

12 min

Նոր կետ

   

k=g(x(A))

54 min

Շոշափող                 

  ABC

Գրություն

 

թեքություն = Թեքություն [a]

  14 min

Տեղաշարժեմ

 

Կառուցման քայլերը

  1. Մուտքագրեք՝ f(x) = x^2/2 + 1 բազմանդամը:
  2. Ֆունկցիայի գրաֆիկի վրա նշեք A կետը:

Հուշում: Տեղաշարժեք A կետը հա­մոզվելու համար, որ այն պատ­կա­նում է ֆունկցիայի գրաֆիկին:

  1. Կառուցեք ֆունկցիայի գրաֆի­կին A կետում տարված a շոշա­փողը:
  2. Ցույց տվեք a շոշափողի թեքու­թյունը` մուտքագրելով  թեքու­թյուն = Թեքություն[a] հրամանը:

Առաջադրանք: Տեղաշարժեք A կետը ֆունկցիայի գրաֆիկով և հե­տևեք թեքության փոփոխությանը:

  1. Մուտքագրեք՝ g(x)=Ածանցիալ(f): Աջ քլիկ արեք g-ի գրաֆիկի վրա և թաքցրեք գրաֆիկը:
  2. Մուտքագրեք՝ k=g(x(A)):
  3. Ստեղծեք գրություն՝ և Օբյեկտներից ընտրեք k-ն:

  Առաջադրանք: Տեղաշարժեք A կետը ֆունկցիայի գրաֆիկով և հա­մոզվեք, որ A կետում տարված գրաֆիկի շոշափողի թեքությանը և -ն` k թիվը փոխվում են, բայց միշտ հավասար են իրար:

Կարող եք փոխել f-ի բանաձևը և ուրիշ ֆունկցիայի համար ստուգել դիտարկվող օրինաչափությունը:
 
109 min
 
10.3 Կիրառենք մեր գիտելիքները

Այս կետի լաբորատոր աշխատանքները ենթադրում են հետևյալ մո­տեցումը. աշակերտներին տրվում է առաջա­դրանք, յուրաքանչյուր աշա­կերտը պիտի հասկանա առաջադրանքի էությունը, գտնի դրա լուծ­ման ուղին և իրականացնի դա GeoGebra միջավայրում: Հնարավոր է, որ գո­յություն ունենան տարբեր լուծումներ, ու կարևոր չէ թե աշակերտը ճիշտ ճանապարհներից որը կընտրի:

Ուսուցիչը փոփոխություններ անելով (փոխելով մուտքային կետերի դիր­քերը, անկյունների մեծությունները և այլն) արագ կհամոզվի լուծման ճիշտ կամ սխալ լինելու մեջ: Անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է  նաև ուղղություն տալ` հուշելով որոշ քայլեր կամ հիշեցնելով ինչ-որ օրի­­նաչափություններ:

Լաբորատոր աշխատանք 6. Շրջանագծի կենտրոնի կառուցումը

Չօգտագործելով Միջնակետ կամ կենտ­րոն գործիքն ու Կենտրոն հրա­­մանը` կառուցեք տրված շրջանագծի կենտ­րոնը:

 

Լաբորատոր աշխատանք 7. Տվյալ կետում գագաթ ունեցող և տրված անկյան կեսին հավասար անկյան կառուցումը

Չօգտագործելով Անկան կիսորդ գործիքն ու ԱնկայնԿիսորդ հրամանը` կառուցեք տրված անկյան կեսին հավասար անկյուն, որի գագաթը գտնվում է տրված կետում:

 

Լաբորատոր աշխատանք 8. Եռանկյանը ներգծված շրջանագծի կառուցումը

Կառուցեք տրված անկյանը ներգծված շրջանագիծը:

 

10.4 Փորձենք ընդհանրացնել

Այս լաբորատոր աշխատանքը հետազոտական աշխատանք է, որի նպատակն է հայտնի օրինաչափության ընդհանրացումը:

Աշխատանքի ընթացքում պետք է լուծել բազմաթիվ ենթախնդիրներ: Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում համապատասխան մոդելը, անում անհրաժեշտ չափումներ, փոփոխություններ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

Լաբորատոր աշխատանք 9. Եռանկյան միջնագծերի հատկության ընդհանրացումը

Հայտնի է, որ եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում, որը յուրա­քան­չյուր միջնագիծը բաժանում է 2:1 հարաբերությամբ, հաշված գագաթից:

Եռանկյան կողմերի միջնակետերի փոխարեն հան­դիպակաց գա­գաթներին միացված են այն կետերը, որոնք ոչ թե անջա­տում են կողմի \(\frac{1}{2}\) , այլ  (\frac{1}{n}\) մասը:

Պարզել.

  1. Գո­յություն ունի՞ ինչ-որ օրինաչափություն (n-ից կախված), որով AE, BF, CD հատ­վածները հատման կետերով բաժանվում են մասերի,
  2. Ո՞րն է այդ օրի­նաչափությունը:
110 min
 

10.5 Ի՞նչ կլինի, եթե…

Այս լաբորատոր աշխատանքը նույնպես հետազոտական աշխա­տանք է, որի նպատակն է մինչ այդ անհայտ օրինաչափության հայտ­նա­բերելը:

Աշխատանքի ընթացքում պետք է լուծել բազմաթիվ ենթախնդիրներ: Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում համապատասխան մոդելը, անում անհրաժեշտ չափումներ, փոփոխություններ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

Լաբորատոր աշխատանք 10. Եռանկյան կիսորդների հատման կետի հետագիծը

Ի՞նչ հետագիծ ունի եռանկյան կիսորդների հատման կետը, երբ եռ­անկյան գագաթներից մեկը պտտ­վում է եռանկյանն արտագծած շրջա­նագծով:  Պարզել հետագիծը բնութագրող պարամետրերը:

 

10.6 Ո՞ր դեպքում է, որ…

Սա ևս մեկ հետազոտական լաբորատոր աշխատանք է, որի միջոցով պետք է պարզել, թե որ դեպքում տեղի կունենա որոշակի օրինա­չա­փություն:

Աշխատանքը պահանջում է գիտելիքների և ընդունակությունների որո­շակի մակարդակ և հետևաբար նախատեսված է ավելի ուժեղ աշա­կերտների համար: Աշակերտներից յուրաքանչյուրն ինքն է Geogebra ծրագրով ստեղծում մոդելներ, անում անհրաժեշտ փորձարկումներ ու հենվելով դրանց վրա` նաև եզրակա­ցություն:

Լաբորատոր աշխատանք 11. Կիսորդ, միջնագիծ, թե՞ բարձրություն

Եթե տարված է AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան BD բարձ­­­րու­­թյունը (կիսորդն ու միջնագիծը) և ABD ու CBD եռանկյուն­ներին ներգծված են շրջանագծեր, ապա այդ շրջանագծերը բարձրությունը շոշափում են նույն կետում:

111 min

Եթե  եռանկյունը հավասարասրուն չէ, ապա  կողմին տա­րած բարձրությունը, կիսորդն ու միջնագիծը չեն համընկնում:

Այդպիսի եռանկյունը բարձրությամբ, կիսորդով թե՞ միջնագծով տրո­հելու դեպ­քում է, որ առաջացած եռանկյուններին ներգծած շրջա­նա­գծերի` տրոհող հատվածը շոշափող կետերի հեռավորությունը կախ­ված կլինի միայն AB և BC կողմերի երկարությունների արբերության բա­ցար­ձակ ար­ժեքից:

 

 10.7 Տարածաչափություն

Ի տարբերություն եռաչափ (3D) ծրագրերի, GeoGebra 4-ը տարածա­կան մարմիններ (խորանարդ, գլան, կոն, գունդ և այլն) կառուցելու գոր­ծիքներ չունի: Հեղինակային խումբն աշխատում է նոր տարբերակի վրա, որը կունենա նաև 3D գործիքներ: Բայց որոշակի հնարքների շնորհիվ ներկա տարբերակը ևս պիտանի է դառնում տա­րածաչափություն ու­սում­­նա­սի­րելու ու դասավանդելու հա­մար:

Ճիշտ է եռաչափ մոդելներ պատրաստելն այս պայմաններում ավելի բարդ է ու աշխատատար, բայց սա էլ ունի իր առավելությունները:

Օրինակ, եռաչափ ծրագրում միայն մեկ հրամանով կարելի է կա­ռուցել, տրված երեք կետով անցնող հարթությունը կամ հատույթը: Սա շատ առումներով լավ է և օգտակար: Բայց ունի նաև թերություն` այն ինչ կարելի է անել եռաչափ ծրագրով, հնարավոր չի լինի անել թղթի վրա: Իսկ GeoGebra-ի օգնությամբ բազմանիստի հա­տույթի կա­ռուցումը թղթի վրա այդ հատույթի կառուցման քայլերն են, բայց ավելի որակով, ավելի ճշգրիտ:

Բացի դա, հատույթը կարելի է կառուցել քայլ առ քայլ, և յուրա­քան­չյուր քայլի համար էկրանին կարող է լինել բացատրություն կամ ուսու­ցիչը կարող է դրանք մեկնաբանել:

Կետերը, որոնցով անցնում է հատույթը, կարելի է շարժել ու հա­տույթն անմիջապես համապատասխան փոփոխության կենթարկվի: 

Այստեղ նույնպես, ինչպես 3D ծրագրում, մոդելը կարելի է պտտել ու թեքել, այսինքն մոդելը կարելի է դիտել բոլոր կողմերից, որն էլ հենց եռա­չափ մոդելի կամ իրական մարմնի հետ աշխատելու տպավորու­թյուն է ստեղծում:

Այսպիսով, ծրագիրը հատույթներ կա­ռու­ցելու թեման բացատրելու շատ էֆեկտիվ ու անփոխարինելի հնարա­վո­րություն է տալիս:

Ծրագիրը կարող է էապես օգնել` հեշտացնել, հետաքրքիր ու գրավիչ դարձնել ու նաև ահագին ժամանակ խնայել պտտման մարմիններն ու նրանց հետ կապված հարցերը մատուցելիս:

Ընդհանրապես ասած, կարող է կիրառվել տարածաչափության ցան­կացած թեմայի ներկայացման համար:

Բայց ինչպես արդեն ասվել է եռաչափ մոդելներ պատրաստելն այս պայմաններում ավելի բարդ է ու աշխատատար: Ավելին, GeoGeb­ra-ով աշ­խատելու մեծ փորձ չունեցողը չի կարող նման մոդելներ ստեղծել:

Այդ պատճառով գրքին կից լազերային սկավառակում կան տարբեր թեմաներով բազ­մաթիվ եռաչափ մոդելներ, որոնք կարող են օգտագործ­վել համապա­տաս­խան թեմաներն ուսումնասիրելու ու դասավանդելու համար: Այդ մոդելները կարող են հիմք դառնալ այլ եռաչափ մոդելներ ստեղծելու համար: Օրինակ, 3D_zugaheranist.ggb մո­դելը ցանկության դեպքում կարող է վերածվել պրիզմայի, բուրգի եռա­չափ մոդելի` պահ­պանելով պտտե­լու, թեքելու ու մյուս հնարա­վո­րու­թյունները: Ահա այդ մոդելի մի վիճակի նկարը.

112 min

Հաջորդ նկարում ներկայացված է գլանի մոդելի (glan.ggb) վիճակ­նե­րից մեկը: Մոդելը կարելի է օգտագործել հենց այդ ձևով կամ հարստաց­նել, օրինակ, առանցքային հատույթով, առանցքին զուգահեռ կամ (ու) ուղղահայաց հատույթներով:

113 min

Կան նաև բազմանիստերի, բազմանիստերի հատույթների, հա­մակց­ված մարմինների եռաչափ մոդելներ:

Ահա դրանցից մեկի նկարը:

114 min

Կարող է թվալ, թե այս մոդելները առանձնապես մեծ բան չեն տալիս: Բայց դա այդպես չէ: Նախ դրանք.

  • ավելի գրավիչ ու հետաքրքիր կդարձնեն դասը,
  • կօգնեն աշակերտների տարածական ընկալման զարգացմանը,
  • կխնայեն ահագին ժամանակ

 ու այդ ամենով ավելի էֆեկտիվ կդարձնեն դասը:

 ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

9.1 Geogebra գծագրի պահելը որպես նկար

Ինչպես արդեն ասվել է GeoGebra-ի գծագրերը որպես նկար կարող են արտահանվել փոխա­նակման բուֆեր, ապա ներմուծվել, օրինակ, MS Word կամ MS Power Point:

Բացի փոխանակման բուֆեր արտահանելը, GeoGebra-ի գծագրերը կա­­րող են արտահանվել ու պահվել որպես նկար (օրինակ, png, eps): Ավելին, եթե ունեք անիմացիոն գծագիր,  ապա այն կարող է ար­տա­հան­վել որպես անիմացիա` GIF:

Սրանց առավելություններից մեկն այն է, որ դրանք կարող են օգտա­գործվել հետագայում, ի տարբերություն փոխանակման բուֆեր արտա­հան­վածների, որոնք ունեն կիրառելիության սահմանափակ ժամանակ:

Որպես նկար արտահանելու համար ընտրեք Ֆայլ→Արտա­հա­նեմ→Որպես նկար:

79 min

Բացված պատուհանում ընտրեք այն ֆորմատը, որով ուզում եք պա­հել, լրացրեք դաշտերը և սեղմեք Պահեմ  կոճակը:

80 min

Որպես անիմացիա (GIF) պահելու համար ընտրեք Ֆայլ մենյուի Ար­տա­հանեմ→Որպես անիմացիա (GIF):

81 min

Բացված պատուհանում ընտրեք Սողնակը, որի արժեքների փոփո­խությամբ է առաջանում անիմացիան, լրացրեք դաշտերը և սեղմեք Արտահանեմ  կոճակը:

82 min

 

9.2 Նկարի ներմուծումը GeoGebra և աշխատանքը դրա հետ

Նկարի ներմուծումը

Ընտրեք Ներմուծեմ պատկեր գործիքը` 83 min  (կամ մենյու Գործիք­ներ→Հատուկ օբյեկտներ կամ Հրա­ման­ներ→Ներմուծեմ պատ­կեր), ապա սեղմեք Կտավի վրա: Բացված պատուհանում ընտրեք համա­կարգչի այն թղթապանակը, որում գտնվում է անհրաժեշտ նկարը, հետո ընտրեք նկարն ու սեղմեք Բացեմ կոճակը:

Օգտվելով Տեղաշարժեմ գործիքից` կարգավորեք ներմուծված նկա­­­րի դիրքը:

84 min

Նկարը դարձրեք ֆոն (Հատկություններ ներ­դիր Հիմնա­կան→Ֆո­նային նկար):

85 min

Հուշում: Նկարը ֆոնային դարձնելուց հետո այն մկնի­կով չեք կարող ընտրել և Հատկություններ... դիա­լոգային պատուհանը կարող եք բացել Խմբագրեմ  մենյուից:

Փոքրացրեք նկարի Հագեցվածությունը (Հատկություն­ներ ներդիր Ոճ):

86 min

87 min

 

Նկարի չափերի փոխելը և նկարի համաչափի ստեղծելը

Տեսնենք թե ինչպես կարելի է փոխել GeoGebra ներ­մուծված նկարի չափերը, ինչպես կարելի է ձևափոխել ներմուծված նկարը:

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Թաքցրեք Օբյեկտների  վահանակը, Մուտքագրումն ու կոորդի­նա­տային առանցքները (Տեսք մենյու):

Կառուցման քայլերը

1

83 min

Համակարգչից նկար ներմուծեք:

2

12 min

Նկարի ձախ ներքևի անկյունում նշեք  A կետը:

3

 

A կետը դարձրեք նկարի առաջին գագաթը: Դրա համար աջ քլիկ արեք նկարի վրա և բացված պատուհանում ըն­տրեք Դիրք ներդիրը, ապա Գագաթ 1-ի կախվող ցուցակից ընտրեք A կետը:

4

 

Մուտքագրեք` B = A + (3, 0):

5

 

B կետը դարձրեք նկարի երկրորդ գագաթը: Դրա համար աջ քլիկ արեք նկարի վրա և բացված պատուհանում ըն­տրեք Դիրք ներդիրը, ապա Գագաթ 2-ի կախվող ցուցակից ընտրեք B կետը:

   

Հուշում: Վերջին քայլով փոխեցիք նկարի լայնու­թյունը, այն դարձնելով 3 սմ:

6

101 mini

Տարեք նկարը չհատող ուղիղ:

7

102s mini

Արտապատկերեք նկարը այդ ուղղի նկատմամբ:

   

Խորհուրդ: Ստացված նկարը բնօրինակից տարբերելու հա­­­մար կարող եք փոքրացնել նրա Հագեցվածությունը:

Առաջադրանքներ

ա) Մկնիկով շարժեք A կետը: Ինչպե՞ս է ազդում դա նկարի վրա:

բ) Մկնիկով շարժեք ուղիղը ո­րո­շող կետերը: Ինչպե՞ս է դա ազ­­դում նկարի համաչափի վրա:
88 min
 
Նկարի ձևափոխումը

Տեսնենք թե ինչպես փոխենք ներմուծված նկարի չափերը և ձևա­փո­խենք նկարը: Այս գործողություններն անենք նախորդ կետում ներ­մուծված նկարի համար:

Կառուցման քայլերը

1

89 min

Ջնջեք B կետը` նկարը վերադարձնելով սկզբնական չա­փերի:

2

12 min

Նշեք նոր B  կետ նկարի ներքևի աջ անկյունում:

3

 

B կետը դարձրեք նկարի երկրորդ գագաթը:

   

Հուշում:  Շարժելով B կետը` կարող եք փոխել նկարի չա­փերը:

4

12 min

Նշեք նոր E  կետ նկարի վերևի ձախ անկյունում:

5

 

E կետը դարձրեք նկարի չորրորդ գագաթը:

Առաջադրանքներ

ա) Ինչպե՞ս է ազդում E  կետի տեղաշարժը նկարի և նրա համաչափի վրա:

բ) Ինչպիսի՞ երկրաչափական պատկերներ են նկարն ու նրա համաչափը E կետի ցանկացած դիրքի դեպքում:
 
90 min
 
Նկարի համաչափի հատկությունների ուսումնասիրումը

Օգտագործեք նախորդ կետում ստեղծված կառուցումը: 

Կառուցման քայլերը

1

15 min

Ստեղծեք A և B  ծայրակետերով հատվածը:

2

15 min

Ստեղծեք A և E  ծայրակետերով հատվածը:

3

91 min

Տարեք AB հատվածին զուգահեռ և E կետով անցնող ուղի­ղը:

4

91 min

Տարեք AE հատվածին զուգահեռ և B կետով անցնող ուղի­ղը:

5

40 min

Գտեք երկու ուղիղների հատման F  կետը:

6

44 min

Թաքցրեք օժանդակ օբյեկտները:

7

102s mini

Արտապատկերեք բոլոր գագաթները և ստացեք դրանց հա­­­մաչափ կետերն ուղղի նկատմամբ:

8

15 min

Միացրեք համապատասխան կետերը (օրինակ,  A-ն և A'-ը):

9

46 min

Նշեք համաչափության առանցքի և այդ հատվածների կազ­­­մած անկյունները:

 

Առաջադրանք

Տեղաշարժեք բնօրինակի գագաթները, ինչպես նաև համաչափության առանցքի կետերը: Ի՞նչ կարող եք ասել համաչափության առանցքի և հա­մաչափ կետերը միացնող հատվածների կազմած անկյունների մա­սին:

 Ի՞նչ է համաչափության առանցքը բնօրինակի և նրա համաչափի համապա­տասխան կետերը միացնող հատվածների հա­մար:

 
92 min
 
9.3 Նոր գործիք

GeoGebra-ն նոր գործիք ստեղծելու հնարավորություն ունի: Ստեղծ­ված գործիքը հնարավոր է պահել և օգտագործել այլ կառու­ցումներ անե­լիս: Սա նշանակում է, որ կարող եք ընդլայնել գոր­ծիքների վա­հանակը` ստեղծելով սեփական գործիքներ: Օրինակ, ստեղ­ծենք գոր­ծիք, որը կա­ռուցում է տրված եռանկյան միջնագծերի հատման կետը:

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ընտրեք Ենթաբաժիններ→Երկրաչափություն:
  • Փոխեք նշանակումների կարգավորումները` դնելով Միայն նոր կետերի համար (մենյու Կարգավորումներ→Նշանակումներ):

Կառուցման քայլերը

1

24 min

Կառուցեք ABC եռանկյուն:

2

19 min

Կառուցեք AB, BC և AC կողմերի միջնակետերը:

3

15 min

Կառուցեք AE, BF և CD միջնագծերը:

4

40 min

Կառուցեք միջնագծերի հատման կետը:

 

Դիտողություն: Քանի որ եռանկյան միջնագծերը հատվում են մի կե­տում, ապա կարելի է կառուցել երկու միջնագծերի հատման կետը:

Գործիքի ստեղծումը

1. Գործիքներ մենյուից ընտրեք Ստեղծեմ նոր գործիք`   տողը: Կբացվի Ստեղծեմ նոր գործիք հրամանի դիալոգային պատու­հանը:
 
4789
 
2. Նախնական կարգավորումներով ակտիվ է Ելքային օբյեկտներ ներ­դիրը:
3. Ընտրեք գործիքի ելքի օբյեկտները՝ Կտավի վրա սեղմելով նրան­ցից յուրաքանչյուրի վրա կամ սեղմեք վերևից առաջին պատու­հանի աջ կողմում գտնվող փոքրիկ եռանկյան վրա և կախ­վող ցու­ցակից ընտ­րեք դրանցից յուրաքանչյուրը:
4. Սեղմեք Հաջորդը կոճակը, որպեսզի ակտիվացնեք Մուտքային օբյեկտ­ներ ներդիրը:
 
94 min
 
5. GeoGebra-ն ավտոմատ որոշում և առաջարկում է Մուտքային օբ­յեկտ­ները: Եթե տվյալ գործիքի համար անհրաժեշտ մուտքային օբ­յեկտ­ներից բացի այլ ազատ օբյեկտներ չեք ստեղծել, ապա այս քայլը կա­րող եք բաց թողնել: Եթե ընտրելու խնդիր կա, կարող եք նաև Կտավի վրա սեղմել այդ օբյեկտներից յուրաքանչյուրի վրա:
6. Սեղմեք Հաջորդը կոճակը, որպեսզի ակտիվացնեք Անուն և իկոն ներդիրը:
Այստեղ, լրացնելով համապատասխան դաշտերը, կորոշեք գոր­ծիքի անունը, հրամանի անունը, գործիքի նկարագրությունը: Սեղ­մելով Իկոն (պատկերակ) կոճակի վրա` կարող եք որպես գործիքի իկոն ընտ­րել որևէ նկար:
 
95 min
 
7. Սեղմեք Ավարտեմ  կոճակը:
 
 
Նոր գործիքի պահելը
1. Գործիքներ մենյուից ընտրեք Գործիքների ղեկավարում տողը և բացեք դիալոգային պատուհանը:
 
96 min
 
  1. Ընտրեք Միջնագծերի հատման կետը գործիքը:
  2. Սեղմեք Պահեմ որպես… կոճակը:
  3. Ընտրեք գործիքի ֆայլի համար թղթապանակ և անուն (օրինակ, median_tool.ggt) և պահեք համակարգչում:
Դիտողություն: Նոր գործիքները պահվում են ggt ընդլայնումով, ի տար­­բերություն GeoGebra-ի սովորական ֆայլերի, որոնք ունենում են ggb ընդլայնում:

Ստեղծենք ևս մեկ գործիք, որը կհեշտացնի այսպես կոչված Սեր­պին­սկու եռան­կյան կառուցումը:

 

Սերպինսկու եռանկյուն

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ենթաբաժիններից ընտրեք Երկրաչափությունը:
Կառուցման քայլեր
 

1

24 min

Կառուցեք կամայական եռանկյուն` ABC:

2

 

Օգտվելով Հատկություններ… դիալոգային պատու­հա­նից եռանկյան գույնը դարձրեք սև:

3

19 min

Կառուցեք AB կողմի D միջնակետը:

4

19 min

Կառուցեք BC կողմի E միջնակետը:

5

19 min

Կառուցեք AC կողմի F միջնակետը:

6

24 min

Կառուցեք DEF եռանկյունը:

7

 

DEF եռանկյան գույնը դարձրեք սպիտակ (Հատկություն-ներ→Գույն), իսկ հագեց­վածությունը` 100%, (Հատ­կու­թյուն­­ներ→Հագեցվածություն):

8

 

DEF եռանկյան կողմերի համար ընտրեք սև գույնը: (Հատկություն-ներ→Գույն):

9

93 min

Ստեղծեք նոր գործիք՝ անվանելով այն Սերպինսկի:

   

Ելքային օբյեկտները. D, E, F կետերը, DEF եռանկյունը և նրա կողմերը:

Մուտքային օբյեկտները. A, B, C կետերը:

Անունը. Սերպինսկի

Գործիքների վահանակի օգնությունը. Սեղմեք երեք կե­տե­րի վրա:

10

93 min

Կիրառեք ստեղծված Սերպինսկի գործիքը ADF, DBE, FEC  եռանկյունների վրա:

11

93 min

Կիրառեք ստեղծված Սերպինսկի գործիքը 9 սև եռան­կյուն­ների վրա, որպեսզի ստեղծեք Սերպինսկու եռան­կյունների երրորդ մակարդակը:

97 min    98 min
 

Տեսքի բարելավումը

Ստեղծեք Դրոշակ  99 min, որը հնարավորություն կտա թաքցնել կամ ցույց տալ եռանկյուն­ների գագաթները:

Նոր գործիքի ներմուծումը

Եթե ստեղծել ու պահել եք նոր գործիք, ապա սա կարող եք օգտա­գործել այլ կառուցումներ անելու համար: Բայց որպեսզի Ձեր կամ ուրի­շի ստեղծած ու պահած գործիքը հայտնվի GeoGebra–ի գործիքների վա­հանա­կում պետք է.

  1. GeoGebra ծրագիրը գործարկելուց հետո Ֆայլ մենյուից ընտ­րեք Բացեմ  տողը:
  2. Բացված պատուհանում ընտրեք այն թղթապանակը, որում գտնվում է անհրաժեշտ գործիքի ֆայլը և ընտրեք դա:
  3. Սեղմեք պատուհանի ներքևում գտնվող Բացեմ  կոճակը:

Գործիքը կավելանա գործիքների վահանակում, և կարող եք դա օգ­տա­գործել ինչպես հիմնական գործիքները:

Դիտողություն: Անպայման չէ, որ նոր գործիքի ներմուծումն արվի Geo­Gebra ծրագիրը գործարկելուց անմիջապես հետո: Կարող եք նոր գոր­­­ծիքը ներմուծել ցանկացած պահի:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Մաթեմատիկական ֆունկցիաների աղյուսակ

Այս աղյուսակում ներկայացված են GeoGebra-ում առկա մաթեմա­տի­կական ֆունկցիաների գրելաձևերն ու դրանց համապատասխանող ընդունված գրելաձևերը կամ սահմանումները:

 

 

Գրելաձևը

Ֆունկցիան

sqrt(x)

\(\sqrt x\)

abs(x)

\(\left| x \right|\)

arg(x)

Կոմպլեքս թվի արգումենտը

floor(x)

Ամբողջ մաս

round(x)

Կլորացում

exp(x)

\({e^x}\)

lg(x)

\(\lg x\)

sin(x)

sinx

cos(x)

cosx

tan(x)

tgx

sinh(x)

\({\mathop{\rm sh}\nolimits} x = \frac{{{e^x} - {e^{ - x}}}}{2}\)

cosh(x)

\({\mathop{\rm ch}\nolimits} x = \frac{{{e^x} + {e^{ - x}}}}{2}\)

tanh(x)

\(thx = \frac{{{e^x} - {e^{ - x}}}}{{{e^x} + {e^{ - x}}}}\)

sec(x)

\(\frac{1}{{\cos x}}\)

cosec(x)

\(\frac{1}{{\sin x}}\)

cot(x)

ctgx

atan2(y, x)

 (x,y) կետի արգումենտը  (-π;π]    միջակայքից

gamma(x)

 \(\Gamma (n) = (n - 1)!,\,\,\Gamma (x) = \int\limits_0^\infty {{e^{ - t}}{t^{x - 1}}dt}\)

gamma(a, x)

 \(\Gamma (n,x) = (n - 1)!{e^{ - x}}\sum\limits_{k = 0}^{n - 1} {\frac{{{x^k}}}{{k!}}} ,\,\,\,\Gamma (a,x) = \int\limits_x^\infty {{e^{ - t}}{t^{a - 1}}dt}\)

gammaRegularized(a, x)

\(P(a,x) = \frac{{\gamma (a,x)}}{{\Gamma (a)}}\), որտեղ \(\,\gamma (a,x) = \int\limits_0^x {{e^{ - t}}{t^{a - 1}}dt}\)

random()

Պատահական թիվ   (0,1)  միջակայքից

cbrt(x)

 \(\sqrt[3]{x}\)

sgn(x)

 \({\mathop{\rm sgn}} x = \left\{ \begin{array}{l}
1,x > 0\\
0,x = 0\\
- 1,x < 0
\end{array} \right.\)

conjugate(x)

Համալույծ

ceil(x)

x-ից մեծ կամ հավասար ամենափոքր ամ­բողջ թիվը

log(b,x)

 \({\log _b}x\)

ln(x)

 lnx

ld(x)

 \({\log _2}x\)

asin(x)

 arcsinx

acos(x)

 arccosx

atan(x)

 arctgx

asinh(x)

arcshx

acosh(x)

arcchx

atanh(x)

arcthx

sech(x)

sechx\(= \frac{2}{{{e^x} + {e^{ - x}}}}\)

cosech(x)

cosechx\(= \frac{2}{{{e^x} - {e^{ - x}}}}\)

coth(x)

 \(cthx = \frac{{{e^x} + {e^{ - x}}}}{{{e^x} - {e^{ - x}}}}\)

erf(x)

 \(erf(x) = \frac{2}{{\sqrt \pi }}\int\limits_0^x {{e^{ - {t^2}}}dt}\)

beta(a, b)

 \(B(a,b) = \frac{{(a - 1)!(q - 1)!}}{{(p + q - 1)!}}\)

beta(a, b, x)

 \(B(x;a,b) = \int\limits_0^x {{u^{a - 1}}{{(1 - u)}^{b - 1}}du}\)

betaRegularized(a, b, x)

 \(I(x;a,b) = \frac{{B(x,a,b)}}{{B(a,b)}}\)
 
11.2. Բացատրական բառարան

Հրաման

Ի՞նչ է անում

ԱմենամոտԿետը

Նշում է կորի կետերից այն կետը, որն ամենամոտն է տրված կետին:

Եթե կորը ֆունկցիայի գրաֆիկ է, ապա նշում է գրաֆիկի կետերից այն կետը, որն ուղղաձիգով ամենամոտն է տրված կետին:

Sxx

Տրված xi թվերի համար հաշվում է \(\sum\limits_{i = 1}^n {x_i^2} - \frac{{{{\left( {\sum\limits_{i = 1}^n {{x_i}} } \right)}^2}}}{n}\), իսկ տրված կետերի համար որպես xi  վերցվում են նրանց x-կոորդինատները:

Syy

Տրված կետերի համար հաշվում է  \(\sum\limits_{i = 1}^n {y_i^2} - \frac{{{{\left( {\sum\limits_{i = 1}^n {{y_i}} } \right)}^2}}}{n}\), որտեղ yi-ն համա­պա­տասխան կետի y-կոորդինատն է:

Sxy

Տրված xi և yi  թվերի համար հաշվում է  \(\sum\limits_{i = 1}^n {{x_i}{y_i}} - \frac{{\left( {\sum\limits_{i = 1}^n {{x_i}} } \right)\left( {\sum\limits_{i = 1}^n {{y_i}} } \right)}}{n}\), իսկ տրված կե­տերի համար որպես xi վերցվում են նրանց x-կոորդինատները, որպես yi` y-կոորդինատները:

ԱֆինյանԳործակից

Մի ուղղի վրա գտնվող A, B, C կետերի հա­մար վերադարձնում է λ թիվը, որի համար \(C = A + \lambda \cdot AB\):

CrossRatio

Մի ուղղի վրա գտնվող A, B, C, D կետե­րի համար վերադարձնում է λ թիվը, որտեղ λ=ԱֆինյանԳործակից [B,C,D] / ԱֆինյանԳոր­­ծա­կից [A,C,D]:

ՑուցչայինՄոտարկում

{(x1,y1),(x2,y2),…} կետերի համար տա­լիս է այդ կետերով անցնող \(a \cdot {b^x}\) տեսքի ֆունկցիան:

ԱստիճանայինՄոտարկում

{(x1,y1),(x2,y2),…} կետերի համար տա­լիս է այդ կետերով անցնող \(a \cdot {x^b}\) տեսքի ֆունկցիան:

Բոլոր կետերը պետք է լի­նեն կոորդի­նա­տային առաջին քառոր­դից:

OrdinalRank

Տալիս է ցուցակի էլեմենտների համար­ները, որոնք կունենան այդ էլեմենտ­նե­րը, եթե դրանք դասավորեն աճման կար­գով: Հավասար էլեմենտների հեր­թա­կանությունը պահպանվում է:

ԲազմանդամայինՄոտարկում

Տալիս է նշված աստիճանի բազման­դամ, որի գրաֆիկը անցնում է տրված կետերով, եթե այդպիսի բազմանդամ գոյություն ունի և միակն է:

Բազմանդամ[ <Ֆունկցիա> ]

Բազմանդամ[ <Կետերի ցու­ցակ> ]

Առաջինի համար օրինակ կարող է լինել Բազմանդամ[(x-3)^2], որը տալիս է x2– 6x + 9:

Երկրորդ հրամանը տրված n կետերի հա­մար տալիս է n-1 աստի­ճանի բազ­մանդամ, որի գրաֆիկը անց­նում է տրված կետերով:

TravelingSalesman

Ստեղծում է {(x1,y1),(x2,y2),(x3,y3),…} կե­­­­տերից յուրաքանչյուրով  միայն մեկ անգամ անցնող ամենակարճ փակ ճա­նապարհը:

ԱրմատներիՑուցակ

Կետերի {a1,a2,...,an} ցուցակի համար ստեղծում է  {(a1,0),(a2,0),...,(an,0)} կետերի ցուցակը:

Պոլյար

Կոնական հատույթից դուրս գտնվող կետի դեպքում ստեղծում է ուղիղ, որն անցնում է այդ կետից կոնական հա­­տույթին տար­ված շոշափողների շո­շա­փման կետե­րով:

Կոնական հատույթի ներսում գտնվող կե­տի դեպքում ստեղծում է ուղիղ, որն անցնում է կոնական հատույթի նկատ­մամբ այդ կետի համաչափ կետով և զուգահեռ է այդ կետով և կոնական հա­տույթի կենտ­րոնով անցնող ուղղի ու կոնական հա­տույթի հատման կետով անցնող կոնա­կան հատույթի շոշափո­ղին:

Ուղղի(վեկտորի) և կոնական հատույթի համար ստեղծում է այն ուղիղը, որն անցնում է կոնական հատույթի կենտ­րոնով և տրված ուղղին (վեկտորին) զու­գահեռ շոշափողի շոշափման կետով:

 
8.1 Բնական թվերի բազմապատկման վիզուալիզացիան

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ենթաբաժիններից ընտրեք Երկրաչա­փու­թյունը:
  • Ցույց տվեք Մուտքագրումը (Տեսք մենյու):
  • Կարգավորումներ մենյուի Նշանա­կում­ներ տողում ընտրեք Բո­լոր նոր օբյեկտների համար տողը:

 

Կառուցման քայլերը
 

1

 51

Ստեղծեք 1-ից 10 միջակայքում 1 քայլով փոխվող և 300 լայնությամբ հորիզոնական a սողնակը:

2

 51

Ստեղծեք 1-ից 10 միջակայքում 1 քայլով փոխվող և 300 լայնությամբ ուղղաձիգ b սողնակը:

3

 12 min

Ստեղծեք որևէ A կետ:

4

 

Կառուցեք B կետը` մուտքագրելով B=A + (0, b):

5

 

Կառուցեք C կետը` մուտքագրելով C=B + (a, 0):

6

 

Կառուցեք D կետը` մուտքագրելով D=A + (a, 0):

7

 24 min

Կառուցեք ABCD քառանկյունը:

8

 

Ստեղծեք հորիզոնական հատվածներ` մուտքագրելով Հա­ջոր­դականու-թյուն [Հատված [A + i (0, 1), A + (a, i)], i, 1, b]:

9

 

Ստեղծեք ուղղաձիգ հատվածներ` մուտքագրելով Հաջոր­դականություն [Հատված [A + i (1, 0), A + (i, b)], i, 1, a]:

10

 

Մուտքագրման դաշտում գրեք՝ Արտադրյալը=a*b:

11

 ABC

Ստեղծեք գրություն, որը ցույց է տալիս a-ի ու b-ի ար­ժեք­ներն ու դրանց արտադրյալը: Դրա համար ABC գործիքը գոր­ծարկելուց հետո բացվող պատուհանում օբ­յեկտներ բաժնից ընտրեք b-ն, ապա նույն պատուհանի սիմ­վոլներից ընտրեք կետի սիմվոլը, հետո օբյեկտներ բաժնից ընտրեք a-ն, ստեղնաշարից մուտքագրեք` =: Նույն պատու­հա­նի օբ­յեկտներ բաժնից ընտրեք Արտադրյալը բառը:

 75 min
Մոդելը պատրաստ է: Նրա տեսքը բարելավելու համար կարող եք հար­մար ձևով դասավորել a և b սողնակներն ու ABCD քառանկյունը, փոխել ABCD քառանկյան, հորիզոնական ու ուղղաձիգ գծերի գույները, ապա թաքցնել A, B, C, D կետերը: Կարող եք նաև փոխել գրության չափը:
 
8.2 Բեզեի կորեր

Բեզեի կորերը պարամետրական կո­րեր են, որոնք օգտագործվում են հա­մա­կարգչային գրաֆիկայում, օրինակ, վեկ­տորական տառատեսակ­նե­րի սահուն գծեր ստանալու համար: 

Նախապատրաստում
  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ենթաբաժիններից  ընտրեք Երկրաչա­փությունը:
  • Ցույց տվեք Մուտքագրումը (Տեսք մենյու):
  • Կարգավորումներ մենյուի Նշանակումներ տողում ընտրեք Բո­լոր նոր օբյեկտների համար տողը:

Կառուցման քայլերը

1

15 min

Ստեղծեք A և B ծայրակետերով a հատվածը:

2

15 min

Ստեղծեք A և C ծայրակետերով b հատվածը:

3

51

Ստեղծեք 200 լայնությամբ, 0-ից 50 միջակայքով ու 1 քայլով n սողնակը:

4

 

Հաջորդականություն ստեղծելու համար մուտքագրեք. Հաջորդականություն [A + i/n (B - A), i, 1, n]:

   

Հուշում: Այս հաջորդականությունը AB հատվածի վրա ստեղծում է n կե­տեր, իրարից \(\frac{{AB}}{n}\) հեռավորության վրա:

5

 

Հաջորդականություն ստեղծելու համար մուտքագրեք.  Հաջորդականություն [A + i/n (C - A), i, 1, n]:

   

Հուշում: Այս հաջորդականությունը AC հատվածի վրա ստեղծում է n կե­տեր, իրարից \(\frac{{AC}}{n}\) հեռավորության վրա:

6

44 min

Օբյեկտների վահանակում ընտրելով այդ հաջոր­դակա­նու­թյուն­ները` թաքցրեք կետերը:

7

 

Ստեղծեք հատվածներ` մուտքագրելով.

Հաջորդա­կանություն [Հատված[Էլեմենտ [Ցուցակ1, i], Էլե­մենտ [Ցուցակ2,n- i]], i, 1, n]:

   

Հուշում: Այս հատվածները միացնում են Ցուցակ1-ի առա­ջին, երկրորդ և այլ կետերը համապատաս­խա­նա­բար Ցու­ցակ2-ի վերջին, նախավերջին և այլ  կետերին:

8

 

Օգտվելով Հատկություններ… դիալոգա­յին պատուհա­նից` բարելավեք մոդելը:

9

14 min

Շարժեք A, B և C կետեր, փոխեք սողնակի արժեքը և հետևեք Բեզեի կորերին:

 
76 min

Դիտողություն: Կառուցված հատվածները Բեզեի քառակուսային կո­րե­րի շոշափողներն են:

Առաջադրանք

Հենվելով ձեռք բերած փորձի վրա` փորձեք ստեղծել նկարում պատ­կեր­ված մոդելը:

77 min

 

8.3 Ստորին և վերին ինտեգրալային գումարներ

Ստեղծենք դինամիկ մոդել ստորին և վե­րին ինտեգրալային գումար­ների համար:

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ընտրեք Ենթաբաժիններ→Հանրահաշիվ և գրաֆիկներ:

Կառուցման քայլերը

 1

 12 min

Մուտքագրեք երրորդ աստիճանի որևէ բազման­դամ, օրինակ, f(x)=-0.3x3+2x2–0.8x-3:

2

 

x-երի առանցքի վրա տեղադրեք երկու կետ` A և B:

   

Հուշում: Այդ կետերը որոշելու են ինտեգրման սահ­մանները:

3

 51

Ստեղծեք 1-ից 50 միջակայքում 1 քայլով փոփոխվող  n անունով սողնակ:

4

 

Մուտքագրեք` s_1 = ՎերինԳումար [f, x(A), x(B),n]:

   

Հուշում: x(A)-ն տալիս է A կետի x կոորդինատը: n թիվը որոշում է այն ուղղանկյունների քանակը, որոնց օգնությամբ որոշվելու են ստորին և վերին ինտե­գրա­լային գումարները:

5

 

Մուտքագրեք` s_2 = ՍտորինԳումար [f, x(A), x(B), n]:

6

 ABC

Ստեղծեք գրություն` Վերին գումարը= և Օբյեկտներից ընտրեք s_1-ը:

7

 ABC

Ստեղծեք գրություն` Ստորին գումարը= և Օբյեկտ­նե­րից ընտրեք s_2-ը:

8

 

Հաշվեք վերին և ստորին գումարների տարբերու­թյու­նը: Դրա համար Մուտքագրման դաշտում գրեք՝ s_3=s_1-s_2:

9

 ABC

Ստեղծեք դինամիկ գրություն` Տարբերությունը= և Օբյեկտներից ընտրեք s_3-ը:

10

 

Մուտքագրեք  s=Ինտեգրալ [f, x(A), x(B)]:

11

 ABC

Ստեղծեք դինամիկ գրություն` Ինտեգրալը= և Օբ­յեկտ­­­ներից ընտրեք s-ը:

12

 

Օգտվելով Հատկություններ… դիալոգային պատու­հանից` կարգավորեք ինտեգրալային գումարների գույ­­ները, հագեցվածությունը, ինչպես նաև դինամիկ գրությունների չափերն ու գույները:

 
78 min
 

Առաջադրանք

Փոխեք սողնակի արժեքը, որը որոշում է վերին և ստորին ինտե­գրա­լային գումար­ներում ուղղանկյունների քանակը:

  1. Համեմատեք վերին և ստորին ինտեգրալային գումարները n-ի տարբեր ար­ժեք­ների համար:
   2. Ինչպե՞ս է փոխվում վերին և ստորին ինտեգրալային գումար­նե­րի տարբերու­թյու­նը, երբ n-ը աճում է:
 
7.1 Աղյուսակները GeoGebra-ում

Ինչպես արդեն ասվել է GeoGebra-ն ունի օբյեկտները ներկայացնելու տարբեր հնարավորու­թյուններ` Օբյեկտների վահանակը, Կտավը և էլ­եկ­տրոնային աղյուսա­կը:  Դրանք փոխկապակցված են և անկախ նրա­նից թե օբյեկտը որ եղանակով է ստեղծվել, եթե ներկայուցումներից մե­կում փոփոխություն է արվում, ապա մյուսներն ավտոմատ համա­պա­տաս­խան փոփոխություն են կրում:

 Էլեկտրոնային աղյուսակի յուրաքանչյուր վանդակ ունի որոշակի հասցե: Օրինակ, A սյան առաջին տողի վանդակի անունը A1 է: Այդ անունները կարող են օգտագործվել արտահայտություններում և հրա­մաններում` համապատասխան վանդակի պարունակությանը դիմելու համար:

Էլեկտրոնային աղյուսակի յուրաքանչյուր վանդակում կարող է մուտ­քագրվել ինչպես թիվ, այնպես էլ GeoGebra-ի կամայական օբյեկտ (օրի­նակ, կետերի կոորդինատներ, ֆունկցիաներ, հրամաններ): GeoGebra-ն Կտավի վրա անմիջապես ստեղծում է մուտքագրված օբյեկտի գրաֆի­կա­կան ներկա­յա­ցումը, եթե դա հնարավոր է: Այդ դեպքում օբյեկտի անվա­նումը հանընկնում է համապատասխան վանդակի անվանման հետ: Նախնական կարգավորումներով աղյուսակային օբյեկտները հա­մար­վում են Կախյալ օբյեկտներ:

Էլեկտրոնային աղյուսակը բացելու համար կարող եք Ենթաբա­ժին­ներ  մեյուից ընտրել Աղյուսակներ  և գրաֆիկներ ենթամենյուն կամ Տե­ղաշարժեմ  գործիքի կախվող վահանակից ընտրել Գրեմ աղյուսակում  գործիքը` 68 1։
 
Աղյուսակների լրացումը
  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ընտրեք Ենթաբա­ժին­ներ մեյուի Աղյուսակներ և գրաֆիկներ են­թա­մենյուն:
  • Բացեք նաև Մուտքագրումը (Տեսք մենյու):

GeoGebra-ն հնարավորություն է տալիս արդեն գոյություն ունեցող աղյուսակը տեղափոխել GeoGebra:

Օրինակ, եթե ունեք Microsoft Excel-ի կամ Word-ի աղյուսակ, կարող եք ընտրել այդ աղյուսակը, հետո կրկնօրինակել դա (Ctrl+C), ապա ընտրելով GeoGebra-ի աղյուսակի այն վանդակը, որը պետք է լինի առաջինը, տեղադրել աղյուսակը GeoGebra-ում (Ctrl+V):

 Նոր գործիքի ներկայացում`  68 1

Կառուցման քայլերը

1

51

Ստեղծեք 1 քայլով և նախնական կարգավո­րում­ներով a սողնակը:

2

A = (a, 2a)

Ստեղծեք A=(a,2a) կետը` Մուտքագրման դաշ­տում գրելով  A=(a,2 a):

3

14 min

Փոխեք սողնակի արժեքը և հետևեք a կետի դիրքին:

4

69 1

Օգտվելով Տեղաշարժեմ գծագիրը և Մեծացնեմ կամ Փոքրացնեմ գործիքներից` Կտավի տեսա­նելի մասը կարգավորեք այնպես, որ սողնակի բոլոր արժեքների համար A կետը լինի տեսա­նելի:

5

68 min

Միացրեք A կետի հետքը (աջ քլիկ-Հետք է թող­նում):

6

14 min

Ընտրեք սողնակի -5 արժեքը:

7

68 1

Վերցրեք Գրեմ աղյուսակում գործիքը, ապա սեղ­­մեք A կետի վրա, որ ընտրեք A կետը:

A կետի ընթացիկ կոորդինատները կգրվեն աղ­յուսակում (A1-ում x կոորդինատը, B1-ում` y կո­որդինատը):

Փոխեք սողնակի արժեքը որպեսզի A կետի մյուս դիրքերի կոորդինատները նույնպես մուտքա­գրվեն աղյուսակում:

Զգուշացում: Ընթացքում գործիքի փոփոխություն մի արեք:

 
69 min

Առաջադրանք  

Աշակերտներին առաջարկեք աղյուսակի տվյալներից ելնելով վար­կածներ առաջարկել, թե ինչ ֆունկցիայի գրաֆիկի կետեր են ստեղծվում Կտավի վրա: Թող գրեն ենթադրվող ֆունկցիայի բանաձևը Մուտքա­գր­ման դաշտում, սեղմեն Enter կոճակն ու համոզվեն իրենց վարկածի ճիշտ կամ սխալ լինելու մեջ:

Աղյուսակի լրացումը ինչ-որ օրինաչափությամբ

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ընտրեք Ենթաբա­ժին­ներ մեյուի Աղյուսակներ և գրաֆիկներ են­թա­մենյուն:
  • Բացեք նաև Մուտքագրումը (Տեսք մենյու):
  • Եթե կոորդինատային առանցքները չեն երևում, ապա բացեք դրանք (Կտավի վրա աջ քլիկ→Առանցքներ):

Կառուցման քայլերը

1

 

Ընտրեք Տեղաշարժեմ գործիքը և կոորդինատների սկզբ­նակետը  տեղափոխեք Կտավի ներքևի ձախ ան­կյան մոտ:

2

(0, 0)

Ընտրելով աղյուսակի A1 վանդակը` այնտեղ մուտ­քա­գրեք՝ (0,0):

3

(1, 1)

Ընտրելով աղյուսակի A2 վանդակը` այնտեղ մուտ­քագրեք՝ (1,1):

4

14 min

Մկնիկով ընտրեք A1 և A2 վանդակները, ապա բռնելով ներքևի աջ անկյունի փոքրիկ քառակուսուց, մկնիկի կոճակը սեղմած պահելով, քաշեք մինչև A11 վան­դա­կը:

Աղյուսակի A սյունը կլրացվի նախորդներից համա­պատաս-խանաբար 1-ով մեծ կոորդինատներով կետե­րով:

5

69 1

Օգտվելով Տեղաշարժեմ գծագիրը և Մեծացնեմ կամ Փոք­րացնեմ գործիքներից` Կտավի տեսա­նելի մասը կար­­­գավորեք այնպես, որ բոլոր կետերը լինեն տեսա­նելի:

 
70 min
 

Առաջադրանք

Փոխեք A1 կամ A2 կետի կոորդինատները և հետևեք թե կետերի ինչ հաջորդականություն է առաջանում Կտավի վրա: Դրա համար.

  1. Կրկնակի քլիկ արեք, օրինակ A1 վանդակի վրա, ապա փոխեք կոոր­դինատները և սեղմեք Enter կոճակը:
   2. Մկնիկով բռնելով A1 կետից` փոխեք նրա դիրքը Կտավի վրա:

Դիտողություն: Որպեսզի կետերի կոորդինատները լինեն ամբողջ թվեր Կարգավորումներ մենյուում ընտրեք Կետերի կապումը→Կապեմ ցանցի հանգույցներին:

Դիտողություն: Եթե, օրինակ, A1 վանդակում մուտքագրեք՝ (1,1) կետը, իսկ A2 վանդակում` =A1+n/2, որտեղ n-ը սողնակ է, հետո մկնի­կով ընտրեք A1 և A2 վանդակներն ու բռնելով ներքևի աջ անկյունի փոք­րիկ քառակուսուց, մկնիկի կոճակը սեղմած պահելով, քաշեք ներքև, ապա A սյան մնացած վանդակները կլրացվեն կետերով, որոնց կոոր­դինատները տարբերվում են նախորդ կետերի համապատասխան կոորդինատներից n/2-ով: Փոխելով n-ը` կփոխեք նաև այդ տարբերու­թյուն­ները: 
 
7.2 Մոտարկում

Նախապատրաստում

  • Բացեք GeoGebra-ի նոր ֆայլ:
  • Ընտրեք Ենթաբա­ժին­ներ մեյուի Աղյուսակներ և գրաֆիկներ են­թա­մենյուն:
  • Բացեք նաև Մուտքագրումը (Տեսք մենյու):
  • Կարգավորումներ մենյուում ընտրեք Նշանակումներ→Միայն նոր կետերի համար (մենյու Կարգավորումներ→Նշանա­կում­ներ):

Նոր գործիքի ներկայացում  

Մոտարկում գործիքը` 71 min

Կառուցման քայլերը

1

 

Աղյուսակի A1, A2, A3, A4, A5 վանդակներում համա­պատասխանաբար մուտքագրեք 1, 5, 2, 8, -2 թվերը:

2

 

Աղյուսակի B1, B2, B3, B4, B5 վանդակներում համա­պա­տասխանաբար մուտքագրեք -1, 2, 3, 4, 1 թվերը:

3

 

1) Մկնիկով ընտրեք A և B սյուների բոլոր լրացված վան­դակները:

2) Աջ քլիկ արեք ընտրված որևէ վանդակի վրա և բաց­վող պատուհանում ընտրեք Ստեղծեմ→Կետերի ցու­ցակ:

4

 

Հուշում: A սյան արժեքները որոշում են կետերի x կո­որ­դինատները, իսկ B սյան արժեքները` կետերի y կո­որ­դի­նատները:

5

71 min

Ընտրեք Մոտարկում գործիքը: Մկնիկով Կտավի վրա ընտ­­րեք բոլոր կետերը: Դրա համար մկնիկի ցուցիչը պա­հեք Կտավի վերևի ձախ անկյունում ու սեղմած պահելով մկնիկի ձախ կոճակը, քաշեք մինչև Կտավի ներքևի աջ անկյունը:

6

 

Օգտվելով Հատկություններ… դիալոգային պատուհա­նից` փոխեք կառուցված ուղղի գույնն ու հաստու­թյու­նը:

7

 

Մկնիկով փոխելով կետերից մեկի դիրքը` հետևեք մո­տարկող ուղղի փոփոխությանը:

8

 

Կարող եք նաև փոփոխություններ անել` փոխելով աղ­յու­սակի տվյալները:

 
72 min
 
7.3 Վիճակագրության հիմնական հրամանները

Ենթադրենք երեխաներին հանձնարարել եք թեստային աշխա­տանք և նաև առաջարկել եք գնահատել թեստի բարդությունը` 1-ից 5 բալային համակարգով:

Արդյունքում ստացվել են այսպիսի տվյալներ.

4 աշակերտ բարդությունը գնահատել են 1 (հեշտ),

6 աշակերտ` 2,

6 աշակերտ` 4,

1 աշակերտ` 5,

8 աշակերտ` 3:

Առաջադրանք 1: Հիստոգրամի ստեղծումը

Ենթաբաժիններ մենյուի կախվող տողերից ընտրեք Աղյուսակներ և գրա­ֆիկներ տողը: Բացվող աղյուսակում մուտքագրեք 4 հատ 1, 6 հատ 2, 6 հատ 4, մեկ 5 և 8 հատ 3: Ընտ­րեք մուտքագրված բոլոր տվյալները և սեղմեք Մեկ փոփոխականի անա­լիզ   գործիքի` 73 min  վրա:
 
74 min
 

Բացված պատուհանի Հիստոգրամ  դաշտի կախ­վող տո­ղերից կարող եք ընտրել նաև Արկղային դիագրամ, Կետա­յին դիա­գրամ  և այլն: Ուշա­դրություն դարձրեք նաև նկա­րում ներ­կայացված պատուհանի ձախ կող­մի տվյալներին:

Առաջադրանք 2: Միջին թվաբանականի, կիսողի ու մոդի որոշումը

  1. Ընտրեք մուտքագրված բոլոր տվյալները: Աջ քլիկ արեք ընտր­ված որևէ վանդակի վրա և բացվող պատուհանում ընտրեք Ստեղծեմ →Ցուցակ:
  2. ՄիջինԹվաբանական, Մոդ, Կիսող հրամանները կիրառեք այդ ցու­­­­­ցա­կի վրա:
 
 
 

Մուտքկամ գրանցում

you

ԳրանցումՄուտք

Նրանքսիրում են mathnet.am-ը

Հեղինակիվիդեոները

youtube

top